07 01 2025

Meta-ն կվերացնի խոսքի սահմանափակումները. Ցուկերբերգ

Meta-ն կվերացնի խոսքի սահմանափակումները. Ցուկերբերգ

Ամերիկյան Meta ընկերությունը կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները՝ Facebook-ում, Instagram-ում և Meta-ի այլ հարթակներում ազատ արտահայտվելու հնարավորությունը վերականգնելու համար, գրում է Fox News-ը` վկայակոչելով Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին:

«Մենք պատրաստվում ենք վերադառնալ մեր արմատներին և կենտրոնանալ սխալների նվազեցման, մեր քաղաքականության պարզեցման և մեր հարթակներում ազատ արտահայտման հնարավորության վերականգնման վրա: Ավելի կոնկրետ՝  պատրաստվում ենք ազատվել փաստերի ստուգման ծրագրերից և դրանք փոխարինել Community Notes-ով, ինչպես որ X-ում է», - ասել է Ցուկերբերգը:

Meta-ի գլոբալ հարցերով գլխավոր տնօրեն Ջոել Կապլանը Fox News-ին ասել է, որ «սա հիանալի հնարավորություն է վերականգնելու հավասարակշռությունը հօգուտ ազատ արտահայտման»:

«Ինչպես Մարկն ասում է ուղերձում, մենք վերադառնում ենք մեր արմատներին և ազատ արտահայտմանը», - ասել է Կապլանը: 

Meta-ի երրորդ կողմի հետ փաստերի ստուգման ծրագիրը գործարկվել է 2016 թվականի ԱՄՆ ընտրություններից հետո և օգտագործվել է ընկերության հարթակներում՝ բովանդակությունը և ապատեղեկատվությունը կառավարելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ