07 01 2025

Չեմ հիշում՝ ով է զեկուցագրի տեքստը համակարգչով շարել. Հրաչիկ Խաչատրյան

Չեմ հիշում՝ ով է զեկուցագրի տեքստը համակարգչով շարել. Հրաչիկ Խաչատրյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի և նրա ընկերոջ՝ Սերգեյ Ասատուրովի գործի քննության շրջանակներում ցուցմունք է տալիս գործով տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրված ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը ենթադրաբար միջամտելու և, իբրև, բռնություն կիրառելու համար։

Փաստաբան Արամ Վարդևանյանը գործով ենթադրաբար տուժող ճանաչված ոստիկանից հետաքրքրվեց, թե ինչու իր զեկուցագիրը ձեռագիր չէ, և ո՞վ է այն շարել ու տպել։

«Համակարգչով տեքստը «հավաքել» են Շենգավիթի բաժնում․․․ Թե ով է շարել համակարգչով, չեմ հիշում․․․ Ձեռագիր գրելով՝ կարող էր ավելի երկար տևել կամ սխալներով լինել։ Եթե սխալ լիներ, ավելի հեշտ կուղղվեր համակարգչով, իսկ ձեռագիրն ուղղելն ավելի երկար կտևեր»,- պատասխանեց Խաչատրյանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ