Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։ Պաշտպանական կողմի հարցերին պատասխանում է տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը։
Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հարց ուղղեց Խաչատրյանին, թե ինչու է Լևոն Քոչարյանին մեքենայի մեջ ծեծի ենթարկել։ Հարցը, դատարանի և մեղադրող կողմի միջամտությամբ, մնացին անպատասխան։
Առարկության վերաբերյալ Կոչուբաևը իր դիրքորոշումը արտահայտեց․ «Պատվարժան դատարան, այնպես չի, մենք Հրաչիկին Խաչատրյան ասում ենք՝ մի հատ լավ խմորեղենի ռեցեպտ ասա, ասում ենք՝ մենք մեր աչքով տեսել ենք, որ պարոն Խաչատրյանը մեքենայի մեջ վարչական ձերբակալում իրականացնելուց պարոն Քոչարյանին հարվածել է։ Եթե դա ինչ-որ մեկի վերադասի դուրը չի գալիս, դա մեր խնդիր չի ընդհանրապես»։
Մանրամասն՝ տեսանյութոմմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը