Ազգային ժողովում հերթական քառօրյայի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը անդրադարձավ վաղ առավոտից Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլին։
«Եթե դուրս գաք փողոց, կտեսնեք՝ Երևան քաղաքի տրանսպորտի հետ կապված կատաստրոֆիկ վիճակ է։ Հիմա ինչու եմ եկել այստեղ։ Եկել եմ օգնել, որ քաղաքապետը, եթե այդպես կարելի է ասել, իր տված խոստումը կատարի։ Ասում էր՝ ասեք, կանենք։ Մարդիկ ասում են, բայց բարդ, դժվար բան են ասում։ Ասում են՝ գետինը մտնեք, որովհետև տրանսպորտն այս վիճակում է։ Դժար է, բայց խոստացել եք՝ գնացեք ու արեք»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը