Վրաստանի տարբեր քաղաքներում՝ մայրաքաղա Թբիլիսի, Բաթումի, Զուգդիդի, Քութայիսի, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Գրուզիա-օնլայն-ը գրում է, որ ցույցեր են նախատեսվում նաև այլ քաղաքներում։
Քաղաքացիները բողոքում են Վրաստանի կառավարության որոշման դեմ՝ դադարեցնելու Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը մինչև 2028 թվականը։
Քութայիսիում ցուցարարները հավաքվել են տեղի քաղաքապետարանի շենքի մոտ, նրանք փակել են Ռուսթավելի պողոտան։ Զուգդիդիում բողոքի երթ է տեղի ունեցել։
Մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են նախատեսվում մի քանի վայրերում, որոնցից մեկն այս պահին տեղի է ունենում Վրաստանի Առաջին ալիքի շենքի մոտ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը