Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը սկսել է հատուկ տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։ Հայտնում է newsgeorgia.ge-ն։
Իրավիճակը սրվել է ծառայողական մուտքի մոտ՝ Զուբալաշվիլի-Չիչինաձե եղբայրների փողոցների խաչմերուկում։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ՝ շշեր, ճայթրուկներ, ձվեր, ներկանյութեր են նետել, գունավոր ծուխ արձակել։ Այդ ամենը ուժայինները վերադարձրել են ամբոխին՝ անպարկեշտ ժեստերի ուղեկցությամբ։
Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ ցուցարարները «չպարզված առարկաներ» են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է։
Մի քանի րոպե բարձրախոսներով ցուցարարներին կոչ էին անում ցրվել։ Ուժայիններն արդեն ջրցան մեքենաներ են կիրառել։ Իրավիճակը պարբերաբար լարվում է. Հաղորդվում է, որ առնվազն մեկ ցուցարար վիրավորվել է:
Ներքևում Ռուսթավելի պողոտայի վրա ակցիան ընթանում է հանգիստ. Ազատության հրապարակում պատրաստավծության բարձր աստիճանի են բերվել նաև հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենաներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը