25 11 2024

Պարզվեց, որ փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է․ Մհեր Մելքոնյան

Պարզվեց, որ փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է․ Մհեր Մելքոնյան

Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ժամանակին Փաշինյան Նիկոլն ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ։
Սակայն իրականունյությունն ամբողջովին հակառակը ցույց տվեց։
Պարզվեց, որ փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է։
Երեկ ահազանգ ստացա․ Երեկոյան ոստիկանները կանգնեցրել են Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի բնակիչներից մեկի մեքենան և փոխանցել, որ նրան պետք է վարչական տուգանքի ենթարկեն։ Պատճառը՝ իբր ոչ սպանդանոցային ծագում ունեցող մսի իրացումն էր։
Քաղաքացու խոսքերով, անասուններին հարկադիր մորթի էր ենթարկել, քանի որ ֆինանսական խնդիրներ ուներ։
Այսօր կրկին այցելել եմ Աշոցքի թղթի վրա գոյություն ունեցող սպանդանոցը։
Եւս մեկ անգամ արձանագրեցի, որ սպանդանոցը չի գործում։
Այս պարագայում, երբ Շիրակի մարզում չկան գործող սպանդանոցներ և քաղաքացիներին դարձնել տուգանքի մատերիալ ոչ սպանդանոցային մորթ իրականացնելու համար՝ առնվազն անբարոյականություն է ։
Նիկոլական իշխանության արատավոր շրջանը շարունակվում է․․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ