22 11 2024

«Վանաձոր» ՔԿՀ-ի բանտարկյալները ծանոթացել են մաթեմատիկայի սկզբնավորման պատմությանը

«Վանաձոր» ՔԿՀ-ի բանտարկյալները ծանոթացել են մաթեմատիկայի սկզբնավորման պատմությանը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Տիգրան Առուշանյանի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել է «Մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում» թեմայով միջոցառում։

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում Տիգրան Առուշանյանը մասնակիցներին տեսապատկերների միջոցով ներկայացրել է մաթեմատիկայի սկզբնավորման պատմությունը, հետագա զարգացման ուղիները, ապա խոսել առօրյա կյանքում մաթեմատիկայի կարևորության, գործնական կիրառելիության, ինչպես նաև թեմայի շուրջ այլ հետաքրքիր մանրամասների մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ