18 11 2024

Փաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատել է sms-ով. «Հրապարակ»

Փաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատել է sms-ով. «Հրապարակ»

Այսօր ողջ օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է հայրենի Իջևանում, որտեղից նկարներ, տեսանյութեր է դրել: Հավանաբար ընկերական շրջանակով կերել խմել են և ինչ որ պահի մտածել է, որ իրոք «իր համբերության բաժակը լցվել է»: Գրում է «Հրապարակ»-ը:

Կայքի  աղբյուրը պատմել է, որ այսօրվա բոլոր «զոհերին» վարչապետը վոթսապով SMS-ներ է գրել: Մոտավորապես հետևյալ բովանդակության` շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, դիմում գրեք` ազատվեք: Այդ SMS-ից հետո բոլորը խելոք դիմումներ են գրել, անգամ չսպասելով, որ լուսանա, գնան աշխատավայր: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքից ազատվել են  ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Կառավարությունից դեռեւս չեն արձագանքում այս պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերի իսկությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ