Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հոկտեմբերի 31-ին հանդիպել և ընթրել է «հաջողակ տղամարդկանց» հետ, որոնք ընթրիքին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ էին վճարել։
Oragir.News-ը գրում է. «Հանրության մոտ, հատկապես համացանում այս հանդիպում-ընթրիքը բուռն քննադատաության արժանացավ։ Հաշվի առնելով, որ ի տարբերություն «հաջողակ կանանց», նախօերին որևէ հայտնի դեմք չներկայացավ ընթրիքին՝ քաղաքացիներին հետաքրքրում է, թե ովքեր են Հակոբյանի հետ հանդիպած տղամարդիկ։
Oragir.News-ին հայտնի են դարձել 1 միլիոն վճարած և Աննա Հակոբյանի հետ ընթրելու ժամանած տղամարկանցից մի քանիսի տվյալները, որոնց մի մասը վախենում էր սեփական գերթանկարժեք ավտոմեքենայով մոտենալ մուտքին, դրանք կայանում էին հեռվում, ապա ոտքով առաջանում ռեստորան։
Եվ այսպես․
Mercedes-Benz GLE ավտոմեքենայով՝ 09 CO 909 համարանիշերով, ժամանեց Արթուր Գագիկի Խաչատրյանը։
BYD Song Plus ավտոմեքենայով՝ 09 KO 090 համարանիշերով, ժամանեց Տիգրան Կարապետյանը։
BMW I7 XDRIVE 60 ավտոմեքենայով՝ 001 HH 21 համարանիշերով, ժամանեց ալյումինե դռների և պատուհանների արտադրող «ՊՐՈՖ ԱԼ» ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։
Mercedes Maybach GLS 600 գերթանկարժեք ավտոմեքենայով՝ 99 KK 999 գոլդ համարանիշերով, ժամանեց Խաչիկ Խաչատրյանը։
Mercedes Benz S 500 ավտոմեքենայով՝ 80 OQ 008 համարանիշերով, ժամանեց Սամվել Սեյրանյանը, ևս 1 գործարար։
BMW X5 ավտոմեքենայով՝ 77 RK 777 համարանիշերով, ժամանեց Գասիա Կարագուլյանը։
Toyota LC 300 ավտոմեքենայով՝ 89 XX 748 համարանիշերով, ժամանեց Միքայել Ավագյանը, ևս 2 գործարար։
Range Rover Sport HSE ավտոմեքենայով՝ 01 VL 001 համարանիշերով, ժամանեց ծանրորդ Առաքել Միրզոյանը։ Վերջինս եկել էր հոր՝ Հոկսեն Միրզոյանի ավտոմեքենայով։
Ի դեպ, Առաքել Միրզոյանը եղել է ՀՀԿ-ական, սակայն 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ դարձավ «իմքայլ»-ական։
Աննա Հակոբյանի կազմակերպած միլիոնանոց ընթրիքին մասնակցում էր նաև «Ջի-Էլ-Ջի Փրոջեկտ Քոմփանի»-ի բաժնետեր և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը։ Վերջինս 2019 թվականին 25․000 ԱՄՆ դոլար էր փոխանցել Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին։
Ընթրիքին մասնակցում էին նաև «DIGNISI» անշարժ գույքի գործակալության ղեկավար Վարդան Ալեքսանյանը և համահիմնադիր Կարեն Անախասյանը։
Ալեքսանյանը լրագորղների հետ զրույցում ասաց, որ նախկին իշխանությունների օրոք ստիպված են եղել արտագաղթել։ 5 տարի առաջ են վերադարձել Հայաստան և գործունեություն ծավալում։
Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ էր իրականացրել «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում, ապա հայտարարել, որ ընկերությունը, օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, թաքցնում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր։
Թե ինչո՞ւ է Ռաֆայել Խաչատրյանը այս ամենից հետո որոշել մասնակցել Փաշինյանի տիկնոջ 1 միլիոնանոց ընթրիքին՝ առանց մեկնաբանության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը