21 10 2024

Շոփինգը Հայաստանում 12 տարեկան է. «Դալմա Գարդեն Մոլը» տոնեց ծննդյան տարեդարձը



Շոփփինգը Հայաստանում 12 տարեկան է: Հոկտեմբերի 20-ին Դալմա Գարդեն մոլը տոնեց ծննդյան տարեդարձը մեծ համերգով, խաղարկությամբ ու ռեբրենդինգի ներկայացմամբ։

Միջոցառումն աչքի ընկավ վառ և անմոռանալի պահերով, երաժշտական ելույթներով և շքեղ շահումներով։ Երաժշտական կատարումներով հանդես եկան DJ Shant Ko-ն, Միմոդը, «Լավ Էլի» խումբը, Գարիկ Պապոյանը և Սոնա Ռուբենյանը, իսկ միջոցառումը վարեց երգիչ-հաղորդավար Ներսես Ավետիսյանը։

Երեկոյի ընթացքում հայտարարվեցին Դալմայում արդեն 2 ամիս ընթացող Մեծ խաղարկության հաղթողները:

Դալմայի երկու բախտավոր հաճախորդներ շահեցին ուղևորություն դեպի Աբու Դաբի, որի հովանավորներն էին Դալմա Գարդեն Մոլը և Turisto Travel-ը, իսկ մոլի հավատարիմ հաճախորդներից մեկը շահեց վերջին սերնդի Էլեկտրական ավտոմեքենա:

Մոլի պատմության մեջ այս տարին առանձնահատուկ էր նրանով, որ հենց տարեդարձի օրը Դալման ներկայացրեց իր նոր բրենդինգը, որը թերևս տոնակատարության ամենահիշարժան պահն էր։

Դրոնները բացեցին շենքի վրա նոր լոգոտիպը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ