Հայաստանում աշխատանքային տարիքի կանանց կեսից քիչն է ընդգրկված աշխատուժի կազմում` հիմնականում երեխաների և ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի խնամքի պարտականությունների պատճառով: Աշխատաշուկայում ներգրավված կանայք վաստակում են միջինում 25-30 տոկոսով ավելի քիչ, քան իրենց արական սեռի գործընկերները, ովքեր զբաղվում են նույնատիպ աշխատանքով, ասվում է Համաշխարհային բանկի կողմից այսօր հրապարակված զեկույցում:
Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցի տվյալներով չնայած աշխատաշուկայում կանանց մասնակցության ցածր մակարդակի՝ կանանց 68%-ը բարձրագույն կրթություն է ստանում՝ տղամարդկանց 52%-ի համեմատ։ Գնահատմամբ առաջարկվում են քաղաքականության իրագործելի առաջարկություններ` համակարգային փոփոխություն խթանելու համար:
«Հայաստանը կորցնում է աճի կարևոր շահաբաժիններ` չխրախուսելով ավելի շատ կանանց միանալու աշխատուժին: Միայն աշխատուժի կազմում մասնակցության հարցում գենդերային հավասարության հասնելով` Հայաստանի ՀՆԱ-ն հնարավոր կլինի ավելացնել 4-ից 6%-ով: Հավասար աշխատավարձի ապահովումը պետք է լինի կանանց` աշխատուժին մասնակցելու խրախուսող ռազմավարության էական մաս: Այսօր կանայք ստանում են նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց վճարվող ժամավճարի մոտ 70%-ը», - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:
Զեկույցում նաև ընդգծվում է տղամարդկանց` բարձրագույն կրթության ոլորտում ընդգրկվածության ցածր ցուցանիշը, որը պահպանվում է մոտավորապես 44%-ի սահմաններում (ի հակադրություն կանանց` 65.1% ընդգրկվածության ցուցանիշի): Տղամարդկանց վրա նաև ազդում է չափահաս տարիքում ավելի բարձր մահացության ցուցանիշը: Չնայած իրենց մարդկային կապիտալի մեծ ներուժին` կանայք դեռևս թերներկայացված են որոշումներ կայացնող գործառույթներում, այդ թվում այնպիսի պաշտոններում, ինչպիսիք են նախարարի, փոխնախարարի ու համայնքապետերի պաշտոնները: Թեև Ազգային ժողովում կանայք ներկայումս կազմում են 35.5%, նախարարների ընդամենը 17% և փոխնախարարների 18%-ն է կին:
Հաշվի առնելով կանանց ավելի բարձր կրթական ցենզը` կանանց պարագայում աշխատաշուկայի միտումների վրա անդրադառնում են գենդերային դերերի վերաբերյալ հասարակության պատկերացումներն, այլ ոչ թե իրական հմտությունները: Թեև ժամանակի ընթացքում ավելացել է բնագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԲՏՃՄ) բնագավառներում կանանց թիվը, նրանք դեռևս կենտրոնացած են ավանդաբար ցածր վճարվող ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը և սոցիալական աշխատանքը, մինչդեռ տղամարդիկ գերիշխում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարագիտությունը և տեխնոլոգիան։
Զեկույցում նաև ընդգծվում է այն, որ Հայաստանում դեռևս կա գենդերային բռնություն, որը լուրջ և միաժամանակ թերի ներկայացված խնդիր է: Օրինակ, 15-59 տարեկան, երբևէ զուգընկեր ունեցած կանանց 18%-ը կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանեկան բռնության:
«Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցում թարմ փաստեր են ներկայացված գենդերային խզվածքի վերաբերյալ: Այստեղ նաև ներկայացված են քաղաքականության մակարդակի առաջարկություններ, որոնք կօգնեն փակել Հայաստանում մնացած գենդերային խզվածքները, օրինակ` սոցիալական նորմերի հասցեագրում, օրենսդրական դաշտի ու քաղաքականությունների իրականացման գործում բացերի կամրջում», - նշել է զեկույցի հիմնական հեղինակ, Համաշխարհային բանկի տնտեսագետ Նացուկո Կիսո Նոզակին:
Աշխատուժի կազմում կանանց թվի ավելացման համար անհրաժեշտ է խթանել խնամքի պարտականությունների ավելի հավասար բաժանումն ու հորդորել տղամարդկանց` ստանձնել այդպիսի դերեր: Արդյունավետ միջամտություններից են.
կանանց զբաղվածության դրական կողմերի մասին իրազեկության բարձրացում
երեխաների խնամքի ծառայությունների հասանելիության և օգտվելիության բարելավում
մասնագիտական ուսուցման հնարավորությունների ընձեռում, հատկապես այն ոլորտներում, որտեղ կանայք ավանդաբար թերներկայացված են եղել:
Կրթության հարցում ընտրության և զբաղվածության ոլորտում գենդերային հավասարության հասնելու համար անհրաժեշտ է.
Առաջնորդության դերերում կանանց առաջ մղելու համար անհրաժեշտ է իրականացնել գենդերազգայուն կրթություն ներդրում կատարել տաղանդավոր կանանց ուսուցման ու զարգացման ոլորտում կիրառել օրինակելի դերեր, որոնք կոգևորեն կանանց և կստանան հասարակության աջակցությունը:
Համաշխարհային բանկի խումբը հանձնառու է արագացնել գենդերային հավասարությունը` ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների միջոցով` վերջերս հրապարակված Համաշխարհային բանկի 2024 – 2030 թթ. գենդերային ռազմավարության շրջանակներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը