Հրապարակվել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը (Գարուն, 2021): Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման, այս տարի մեր տարածաշրջանի տնտեսություններն 3․6 % աճ կգրանցեն։ ՀԲ-ի գնահատմամբ Հայաստանի 2020թ․ տնտեսական անկումը կհասնի 7․6%-ի, իսկ 2021-ին այն կվերականգնվի մինչև 3․4%։ Ներկայացվում են նաև 2022-23թ․թ․ տնտեսական աճի կանխատեսումերը։
Տես կցված ՀԲ-ի տարածաշրջանային մամլո հաղորդագրությունը. ռուսերեն և անգլերեն (զեկույցի հղումով), ինչպես նաև Հայաստանի մակրո և աղքատության հեռանկարը անգլերեն։
Կցում ենք նաև զեկույցի առաջին և երկրորդ գլուխները՝ տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացումներով և կանխատեսումներով և հիմնական ուղերձներով։
Զեկույցը հասանելի է այստեղ:
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օրեր առաջ հայտարարել էր, որ ՀՀ տնտեսությունը վերականգնվել է և նախատեսվում է տնտեսական երկնիշ աճ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը