12 01 2022

Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 4,8% տնտեսական աճ

Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 4,8% տնտեսական աճ

Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը:

Ըստ զեկույցի, կանխատեսվում է, որ Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին կլինի 4,8%, իսկ 2023-ին` 5,4%:

Հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023-ին տնտեսական աճը: Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ, մասնավորապես նշված է զեկույցում։

Հիշեցնենք, որ կառավարությունը այս տարվա համար կանխատեսել է 7 տոկոս տնտեսական աճ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ