Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Սիրելի երևանցիներ, ձեզանից շատերը` վստահ եմ բարեխղճորեն և ժամանակին վճարում են հարկերը, ինչի արդյունքում ձևավորվում է նաև քաղաքային բյուջեն։ Այդ գումարները պետք է ուղղվեն Երևան քաղաքի և երևանցու բարօրությանը։
Իսկ ի՞նչ ծախսեր են արվել, ի՞նչ է ստացել երևանցին 2024 թվականին, և որքանո՞վ են այդ ծախսերը արդարացված` հաշվի առնելով քաղաքային բազմաթիվ ու բազմոլորտ խնդիրները, որոշեք դուք։
Ներկայացնում եմ մի քանի փաստեր
• 514 մլն դրամ (1մլն 318 հզ. դոլլար) վճարվել է Անգլիայի ազգային բալետին երկօրյա հյուրախաղերի համար։
• 342 մլն դրամ (877 հզ. դոլլար) վճարվել է սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային փառատոնի մեկ շաբաթյա միջոցառումների համար։
• 70 մլն դրամ (180 հզ. դոլլար) Երևանին նվիրված 15 երգի նորացված ձայնագրությունների համար։
• 1մլրդ 823մլն դրամ(4մլն 674հզ. դոլլար) տրամադրվել է կեղտաջրերի հեռացման համակարգին, սակայն հենց այս խնդրով «Մայր Հայաստան» խմբակցությունը ստանում է բազմաթիվ բողոք-դիմումներ։ Եվ փաստենք, որ ջրահեռացման համակարգը առհասարակ լրիվ ձախողված է, քանզի ցանկացած անձրև լճի է վերածում Երևանը։
• 251մլն դրամ (644 հզ. դոլլար) հատկացվել է քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների համար 21 հատ էլեկտրոմոբիլ գնելուն։
• 5 մլրդ (12 մլն 820 հզ. դոլլար) տրամադրվել է աղբահանությանը, այս մասով ևս փաստենք, որ խնդիրը չի լուծվել և քաղաքը ողողված է աղբով։
• Իսկ այ կարմիր կետագծերի համար տարվա սկզբից 12000 դրամի փոխարեն վճարում եք 160000 դրամ, որի նպատակն էր քաղաքի բեռնաթափումը, սակայն սա ոչ այլ է, քան դասկան թալան, քանի որ քաղաքում չվերջացող խցանումները նույն կերպ շարունակվում են։
Շարունակելի...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը