21 04 2021

Արման Բաբաջանյանի հույսը տրանսգենդերներն են. պատգամավորը խոստացել է ինչ որ բան տալ նրանց․ Politik.am

Արման Բաբաջանյանի հույսը տրանսգենդերներն են. պատգամավորը խոստացել է ինչ որ բան տալ նրանց․ Politik.am

Politik.am-ը գրում է․

Մեր նախորդ հրապարակումներից մի քանիսում գրել ենք այն մասին, որ Հայաստանի տրանսգենդերները քաղաքական աջակցություն են ցուցաբերում ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Արդարության համար նկատենք, որ Բաբաջանյանն այն եզակի գործիչներից է, ով արևմտյան արժեքների ջատագով է և պատրաստ է անկաշկանդ պաշտպանել խոցելի այս խմբի իրավուքնները: Տրանսգենդերները լուրջ հույսեր են կապում Բաբաջանյանի հետ:

Ընտրություններից առաջ Արման Բաբաջանյանն էլ լուրջ հույսեր ունի, որ տրանսգենդերները կկարողանան աջակցել իրեն հավաքել ձայներ: Բաբաջանյանն, իհարկե,  դեմ է ընտրակաշառք տալուն, բայց մեր տեղեկություններով խոստացել է օրենքի սահմաններում ինչ որ բան տալ իրեն աջակցող տրանսգենդերներին:

Տրանսգենդերների համայնքն Արման Բաբաջանյանին առաջարկել է նախընտրական քարոզարշավը սկսել տրանսպոռնիկների հավաքատեղի Կոմայգուց, որը ցույց կտա քաղաքական ուժի սոլիդարությունը դժվար կացությունից ելնելով պոռնկությամբ զբաղվող տրանսգենդերների նկատմամբ և հույս կներշնչի, որ Արման Բաբաջանյանի ղեկավարած ուժի իշխանության գալուց հետո նրանք այլևս փողոցում պոռնկությամբ չեն զբաղվի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ