14 08 2024

Հիմա էլ կադաստրի ստորաբաժանումներն են փակվում. «Հրապարակ»

Հիմա էլ կադաստրի ստորաբաժանումներն են փակվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու և Սյունիքի մարզային ստորաբաժանումների արխիվները  փակվելու են: Արխիվային գործերն արդեն տեղափոխել են Երևան։ Կադաստրի աշխատակիցները մեզ ահազանգեցին, որ սկզբում արխիվներն են փակում, իսկ հաջորդ քայլը լինելու է ստորաբաժանումների փակումը՝ միավորումը: Դրանից հետո ծանուցում կստանան նաև ստորաբաժանման մյուս աշխատակիցները: 

Լոռվա և Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումների արխիվների աշխատակիցներն այս մասին տեղեկացվել են ծանուցումների միջոցով: Փոխարենը, ըստ որոշ տեղեկությունների, նրանց առաջարկելու են աշխատել Երևանում՝ Կադաստրի միասնական ծառայությունում, 120 հազար դրամ ՀՀ աշխատավարձով, ինչը բնականաբար թույլ չի տա մարզում բնակվող մարդկանց տեղափոխվել Երևան, որտեղ այս աշխատավարձով նույնիսկ տան վարձ  չեն կարողանա վճարել:

Այս որոշման հետևանքով երկու մարզերում միասին վերցրած աշխատանքից փաստացի կարող են զրկվել 25-30 մարդ: Այս որոշման կատարումը դրված է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թադևոսյանի վրա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ