12 08 2024

Եվ այո՛, ձեր միջոցով է, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է․ Սրբազանը՝ երիտասարդներին

Եվ այո՛, ձեր միջոցով է, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է․ Սրբազանը՝ երիտասարդներին

Սրբազան պայքարին միացած երիտասարդները Մատենադարանից քայլերթով հասան Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ հանդիպում տեղի ունեցավ պայքարն առաջնորդող Բագրատ Սրբազանի հետ։

Դիմելով Երիտասարդության օրվա առթիվ նախաձեռնված այս քայլերթի մասնակիցներին և Սրբազան պայքարին միացած ու բոլոր երիտասարդներին՝ Բագրատ Սրբազանն ընդգծեց՝  այսօրվա երիտասարդությունն այս պայքարի ծնունդն է,  դիմակայելով բազմաթիվ դժվարությունների՝ բարձրացնում է արդարության ու ճշմարտության ձայնը։ Նրանց միջոցով էլ է հոգևոր Հայաստանը հաղթելու է։

«Աստված զորացնի ձեզ։ Երանի, որ ձեր աչքերի կրակը տարածվի ողջ Հայաստանով, ձեր սրտի ջերմությունը տարածվի բոլորի կյանքում, և մենք շուտով, շատ շուտով հասնենք Ճշմարտության հաղթանակին, որի առաջին կրողները դուք եք։

Եվ այո, ձեր միջոցով է, որ  հոգևոր Հայաստանը հաղթելու է»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ