11 08 2024

Հունիսի 12-ին դադար տվեցինք զուտ նրա համար, որ լիովին պատկերացրեցինք, թե մեր դիմաց ովքեր են կանգնած․ Բագրատ Սրբազան

Հունիսի 12-ին դադար տվեցինք զուտ նրա համար, որ լիովին պատկերացրեցինք, թե մեր դիմաց ովքեր են կանգնած․ Բագրատ Սրբազան

Հունիսի 12-ին դադար տվեցինք զուտ նրա համար, որ լիովին պատկերացրեցինք, թե մեր դիմաց ովքեր են կանգնած։

Այս մասին Փոքր Վեդիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Հունիսի 12-ին դադար տվեցինք զուտ նրա համար, որ լիովին պատկերացրեցինք, թե մեր դիմաց ովքեր են կանգնած։ Հստակ էր, որ մեր դիմաց կանգնած են արյան ծարավ, արյունատենչ իշխանություններ։

Շատ հստակ է պատկերը․ հիմա մարդկանց մտքերում ու հոգիներում է կռիվը։ Այդ մարդիկ միայն տեղեկատվական դաշտում մեկ ամսում մոտ 50 մլն դոլար են ծախսել, որպեսզի սևացնեն, փորձեն պախարակել թե՛ ինձ, թե՛ շարժումը։

Չկա հաշտություն, չկա արդարություն, չկա ճշմարտություն՝ ոչ մի բան հասարակական կյանքում չի կարող զարգանալ։ Հետևանքն Արցախի կորուստն է, Տավուշի շրջանի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերին պատկանող տարածքների հանձնումն է։

2016 թ․ հոկտեմբերին Ալիևն հայտարարել է, որ փակ դռների հետևում ինձ ստիպում են Արցախի ինքնորոշումը ճանաչել, իսկ 2024թ․ օգոստոսի 7-ին ադրբեջանցի ոմն պաշտոնյա ասում է՝ գնացեք ձեր Սահմանադրությունը փոխեք։ Տեսեք, թե որտեղից ուր ենք հասել»,- ասել է Սրբազանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ