10 08 2024

Մարդկանց դարձրել են ցինիկ, մոլորված ու մոլորության մեջ չգիտեն իրենց ոնց դրսևորեն․ Բագրատ սրբազան

Մարդկանց դարձրել են ցինիկ, մոլորված ու մոլորության մեջ չգիտեն իրենց ոնց դրսևորեն․ Բագրատ սրբազան

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ո՛չ դրսից աջակցություն ունի, ո՛չ ներսից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Նիզամի գյուղում իր ելույթում ասաց Բագրատ սրբազանը:

«Մարդկանց դարձրել են ցինիկ, մոլորված ու մոլորության մեջ չգիտեն իրենց ոնց դրսևորեն։Պարզ մոլորության մեջ են գտնվում այդ մարդիկ և մեր խնդիրն է մարդկանց մոլորության ճամփից հետ բերել»,-ասաց նա։

Բագրատ սրբազանի խոսքով՝ մարդկանց միտքն ու կյանքը, հոգին այնքան է թունավորվել այս ատելության ու թշնամանքի միջոցով, որ չեն կարողանում անգամ իրենց կրքերը զսպել։

«Մեղք են մարդիկ, շփոթված են ու մոլորված։ Այսքան արհավիրքից ու աղետից հետո մարդիկ չեն կարող դիմացինի հետ թշնամի լինել, այլ հակառակը, այս արհավիրքն ու աղետը դուրս է գալու սիրով ու հաշտությամբ, միմյանց պատիվ ընծայելով։ Մենք խոսում ենք հաշտության, ճշմարտության ու սիրո մասին»,- նշեց նա։

Բագրատ սրբազանը ևս մեկ անգամ նշեց, որ շարժման, պայքարի տրամաբանությունն է ժողովրդին վերադարձնել իրենց ակունքներին, ճշմարտությանը, կյանքին, երանելիությանը, պատվին։

«Ոչ ոք ո՛չ աթոռի ցանկություն ունի, ո՛չ պաշտոնի, ո՛չ փողի։ Մենք ոչնչի կարիք չունենք, բացի պատիվ ու հայրենիք ունենալուց»,- հավելեց սրբազանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ