01 08 2024

Սկսել ենք իրավական գործընթացներ թե՛ ոստիկանների, թե՛ նեռի հանդեպ. Բագրատ սրբազան

Սկսել ենք իրավական գործընթացներ թե՛ ոստիկանների, թե՛ նեռի հանդեպ. Բագրատ սրբազան

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը Շենգավիթ վարչական շրջանում՝ Մովսես Գորգիսյանի անվան զբոսայգում հանդիպել է քաղաքացիներին:

«Մեծ պատիվ է այսօր կանգնել Մովսես Գորգիսյանի հուշակոթողի առջև և միևնույն ժամանակ դժբախտություն է խոսել այն Հայաստանում, որի երազն ինքն ուներ, ասելով․ «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու», այսինքն անկախ Հայաստանը և հանկարծ անկախ Հայաստանում խոսել, գործել, պայքարել քո իրավունքները պահելու, այդ անկախությունը պահելու, պատիվը պահելու, նույնիսկ Հայաստանը փրկելու համար»,- նշել է սրբազանը։

Շարժման առաջնորդը խոսել է նաև իրականացվող գործողություններից՝ նշելով. «Բոլոր ճակատներով սկսել ենք իրավական գործընթացներ թե՛ ոստիկանների, թե՛ բարբաջանքներ արձակող մարդկանց, թե՛ նեռի հանդեպ»։

Շենգավիթում Բագրատ սրբազանին դիմավորել են աղ ու հացով, դհոլ-զուռնայով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ