27 07 2024

Դիլիջանում ավտովթարից տուժած երեխաներից 3-ը մինչև 4 տարեկան են. ՆԳՆ

Դիլիջանում ավտովթարից տուժած երեխաներից 3-ը մինչև 4 տարեկան են. ՆԳՆ

Տավուշի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 11 տուժածներից 5-ը երեխաներ են, որոնցից 3-ը՝ մինչև 4 տարեկան։

 

Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 16:10-ի սահմաններում։

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում բախվել են «Infiniti» (վարորդ՝ Ա. Պ., ծնված1967 թ.) և «Suzuki» (վարորդ՝ Տ. Դ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Infiniti» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ֆ. Ս.-ն (ծնված1949 թ.), Տ. Պ.-ն (ծնված 1971 թ.), Գ. Բ.-ն (ծնված 1994 թ.), Վ. Բ.-ն (ծնված 2009 թ.), Ա. Բ.-ն (ծնված 2021 թ.), «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Դ.-ն (ծնված 2020 թ.), Մ. Դ.-ն (ծնված 2023 թ.), Մ. Հ.-ն (ծնված 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված 2010 թ.), Ս. Պ.-ն (ծնված 1968 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Ֆ. Ս.-ի մահը, իսկ մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ