Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ, քանի որ արդեն 5 օր է չի ապահովվում նրա բժշկական հետազոտությունը, իսկ Վ. Վերմիշյանի գլխապտույտները և փսխումները հաճախակիացել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վերմիշյանի փաստաբանը` Ալեքսանդր Կոչուբաեւը:
«Դուրս եկա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որտեղ եկել էի տեսակցելու Վահագն Վերմիշյանին: Առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ, քանի որ արդեն 5 օր է չի ապահովվում Վ. Վերմիշյանի բժշկական հետազոտությունը, իսկ Վ. Վերմիշյանի գլխապտույտները և փսխումները հաճախակիացել են: Սրան, եթե գումարենք դատավոր Մնացական Մարտիրոսյանի նշանակած դատական հաջորդ նիստը (հոկտեմբերի4) կարող ենք արձանագրել, որ Վահագն Վերմիշյանի կալանավորումը արդեն, իսկ վերածվել է պատժի:
Վահագն Վերմիշյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ իր քրեական գործը քաղաքական հետապնդում է»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը