19 07 2024

«Չանեն պոկել» սպառնացող վարորդը կազատվի աշխատանքից

«Չանեն պոկել» սպառնացող վարորդը կազատվի աշխատանքից

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ 3 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը ջրի շիշը նետում է ուղևորի վրա, որն այդ պահին հեռախոսով նկարահանում էր և դժգոհում ավտոբուսի աշխատանքից:

Տեսանյութում երևում է, որ վարորդը գնալով դեպի ուղևորի կողմն ասում է. «Հլը արի դուրս բան եմ ասում, իջի հլը, արա՛, նկարիչ ես, արա՛, կտամ չանեդ կընկնի վրիցդ»։

Դեպքին անդրադարձել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատճաշ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ և սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»։

Տեսանյութը՝ YerevanToday-ի տելեգրամյան ալիքում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ