19 07 2024

Համատարած խափանումներ ավիաընկերություններում, բանկերում ու ԶԼՄ-ում․ Ո՞րն է պատճառը

Համատարած խափանումներ ավիաընկերություններում, բանկերում ու ԶԼՄ-ում․ Ո՞րն է պատճառը

 

Աշխարհի մի շարք ավիաընկերություններ կչեղարկեն թռիչքները Microsoft Azure ամպային պահեստավորման հարթակի ձախողման պատճառով։ Բացի այդ, Windows 10-ի օգտատերերն ամբողջ աշխարհում զանգվածային ընդհատումներ են ունենում՝ Crowdstrike հակավիրուսային նոր թարմացման պատճառով:

«Microsoft Azure» ամպային պլատֆորմի խափանումը պատճառ է դարձել ամերիկյան ավիաընկերությունների առնվազն 130 չեղարկման և ավելի քան 200 չվերթերի հետաձգման, հաղորդում է CNN-ը։ Լրտվականի փոխանցմամբ՝ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է American Airlines, United Airlines, Delta Airlines և Frontier Airlines ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին՝ կապի խնդիրների պատճառով։

Իսպանիայի օդանավակայաններում տեղի է ունենում «համակարգչային համակարգի միջադեպ», որը կարող է հանգեցնել թռիչքների հետաձգման, ասել է օդանավակայանի օպերատոր Aena-ն:

Բեռլին-Բրանդենբուրգ միջազգային օդանավակայանը նույնպես դադարեցրել է աշխատանքը։ Ինքնաթիռները չեն կարող ոչ թռիչք, ոչ վայրէջք կատարել։

Ավստրալիայում գլոբալ տեխնիկական խափանում է տեղի ունեցել, որի պատճառով զանգվածաբար տուժել են հեռահաղորդակցության օպերատորները, բանկերը և ավիաընկերությունները, Microsoft-ի նոութբուքերի շահագործման հետ կապված խնդիրներ, հայտնում է ավստրալական ABC հեռուստաալիքը։

Թուրքիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Turkish Airlines-ը, նույնպես հայտնել է գլոբալ խափանման  մասին, որը խնդիրներ է առաջացրել տոմսերի ամրագրման և գրանցման հետ կապված:

Նույն իրավիճակն է Հնդկաստանի  և Գերմանիայի մի շարք օդանավակայաններում:

Նշվում է, որ Իսպանիայի բոլոր օդանավակայաններում տեղի է ունեցել «համակարգչային համակարգերի հետ կապված միջադեպ»:

Մեծ Բրիտանիայի մի քանի օդանավակայաններ նույնպես ստիպված են եղել դադարեցնել թռիչքները։

Բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չեն աշխատում։ Երևում են միայն կապույտ էկրաններ: Սարքերը և սերվերները, որոնց վրա այն տեղադրված է, «անջատվում են ցանցից և անցնում անվերջ վերագործարկման փուլ»:

Microsoft-ը հայտնել է, որ Windows համակարգի լայնածավալ խափանումը փորձում են վերացնել, ծառայությունները վերականգնվում են:

Նշվում է, որ խափանում են առաջացել նաև տարբեր երկրների բանկերի և հեռուստաալիքների, այդ թվում՝ բրիտանական Sky News հեռուստալիքի աշխատանքում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ