«Տոյոտա» ընկերությունը ստեղծել է նոր Land Cruiser արտաճանապարհային մոդել։ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսն անցկացվել է Վրաստանում՝ հատուկ ընտրված լեռնային տեղանքում։ Նոր արտաճանապարհայինը մինչ այդ տեստ-դրայվ էր անցել Շոտլանդիայում։
277-279 ձիաուժ ունեցող մոդելն արտադրվելու է դիզելային և բենզինային շարժիչներով։ «Լենդ Կրուիզեր. մեքենա, որը հեշտացնում է սեփականատիրոջ առօրյան և որին կարելի է վստահել»: Նոր Պրադոն մաքսիմալ մոտեցրել են հենց այս սկզբունքին՝ հարմարավետություն և միաժամանակ արտաճանապարհային բացառիկ հատկություններ։
250-ը Land Cruiser-ի շարքում առաջինն է, որն ունի էլեկտրական ուժեղացուցչով ղեկային համակարգ (EPS) և առջևի կայունացուցչի ակտիվ կառավարում (SDM)՝ կարևոր նորամուծություններ՝ մեքենան հարմարավետ վարելու և փափուկ ընթացք ապահովելու համար ցանկացած արագությամբ և ցանկացած վայրում՝ թե լեռներում, թե քաղաքում, թե մայրուղու վրա։
Լենդ Կրուիզեր 250-ի ղեկին վարորդը միայնակ չէ։ Ստեղծողներն աջակցող մի ամբողջ համակարգ են ստացել։ Multi-Terrain Select-ն օգնում է ընտրել արտաճանապարհային վարման վեց ռեժիմ՝ կախված ճանապարհի մակերևույթից։ Միևնույն ժամանակ, Multi-Terrain Monitor-ի միջոցով, չորս տեսախցիկի օգնությամբ վարորդն ունի շրջանաձև՝ 360 աստիճան դիտողականություն։
Մեքենայի ընդհանուր երկարությունը 4925 մմ է, լայնությունը՝ 1980, բարձրությունը՝ 1935 մմ։
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև անվտանգությանը՝ Toyota Safety Sense-ի և Toyota Teammate-ի կիրառմամբ։ Նախաբախման անվտանգության համակարգը նվազեցնում է այլ տրանսպորտային միջոցների ու հետիոտների հետ բախման վտանգը։
Նոր մոդելը «Տոյոտա Երևան»-ի սրահում սպասում են արդեն այս ամիս։
Տեսանյութը Վրաստանում կայացած շնորհանդեսի մասին է, որին մասնակցել են ընկերության ներկայացուցիչներ, մասնագետներ, ավտոսիրողներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը