13 07 2024

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստան է ժամանել

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստան է ժամանել

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Հայաստանում է։ Նա Թբիլիսիից ժամանել է Երևան։

«Ողջույն Հայաստանից»։ Հայաստան ժամանելուն պես ուրախ էի հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ:

Ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ խթանելու ժողովրդավարական օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և դատական բարեփոխումները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա:

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Լոռու մարզում պետքարտուղարի տեղակալ Զեյան այցելել է Հաղպատի միջնադարյան վանական համալիր՝ ծանոթանալու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը։ «Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը անչափ կարևոր է»,- նշում են դեսպանությունից

«Այս վանքի նման վայրերի պահպանումը կարևոր դեր է խաղում ապագա սերունդների համար պատմությունը վերապատմելու գործում»,- X-ում գրել է Ուզրա Զեյան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ