Իրանի նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փոլկը կկայանա հուլիսի 5-ին։ «Իռնա» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտնել են Իրանի ընտրական հանձնաժողովից։
Նշվում է՝ հունիսի 28-ին կայացած Իրանի 14-րդ նախագահակն ընտրությունների արդյունքները վկայում են, որ պետք է կայանա երկրորդ փուլ, իրանցիներն ընտրություն կատարեն բարեփոխիչների թեկնածու Մասուդ Փեզեշքիանի և պահպանողականների թեկնածու Սաիդ Ջալիլիի միջև։
Իրանի ընտրական օրենսդրության համաձայն՝ երկու առաջատար թեկնածուների միջև երկրորդ փուլն անցկացվում է արդյունքների հրապարակումից հետո առաջին ուրբաթ օրը, եթե ոչ մեկը չի հավաքում ձայների 50%+1:
Ընտրություններին քվեարկելու իրավունք ուներ ավելի քան 61 միլիոն իրանցիներ։
Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ լարված մրցապայքար է ընթացել Փեզեշքիանի և Ջալիլիի միջև. 24,535,185 ձայների հաշվարկից հետո Պեզեշյանը հաղթել է 10,415,991 ձայնով, իսկ Ջալիլին՝ 9,473,298։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը