02 05 2023

ՀՀ 10 մլրդ դոլար «թեթև պարտքը» կավելանա ևս 236 միլիոն դոլարով

ՀՀ 10 մլրդ դոլար «թեթև պարտքը» կավելանա ևս 236 միլիոն դոլարով

 

Հայաստանի կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում, այս անգամ՝ 236 մլն դոլար՝ Սյունիքի մարզում «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Կկառուցվի թունել կամուրջներ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն ԱԺ-ում ներկայացնելով նախագիծը՝ ասաց, որ համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի կառավարությունն ու Եվրասիական զարգացման բանկը։

Ներկայացված նախագծով առաջարկվում է երկարաձգել վարկային համաձայնագրի ժամկետը մինչև 2026 թ դեկտեմբերի 30-ը և ծրագրի բյուջեում կատարել փոփոխություններ, շինարարական աշխատանքների համար համաֆինանսավորման միջոցների չափն ավելացնել շուրջ 86 մլն 681 հազար դոլարի չափով: Այսպիսով` ծրագրի ամփոփ բյուջեն, ըստ ներկայացված համաձայնագրի, կդառնա 236 մլն 681 հազար դոլար: Փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի ապահովել ծրագրի արդյունավետ իրականացումն ու ավարտը նախատեսված ժամկետներում:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 10 մլրդ դոլարից ավելի է Հայատանի պարտքը, ինչը մեծ թիվ չէ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ