19 06 2024

35 երթուղու ավտոբուսի վարորդը կիթառով հարվածել է ուղևորին

35 երթուղու ավտոբուսի վարորդը կիթառով հարվածել է ուղևորին

Հունիսի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հաղորդում է, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 45-ամյա Արծրուն Ա․-ն: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Րաֆֆու փողոցում 35 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կիթառով գլխին հարվածելու հետևանքով և, հրաժարվելով բուժօգնությունից, հեռացել է:

Դեպքի փաստով ոստիկանութան Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ