18 12 2023

Ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վարելու ընթացքում վատացել է. վնասվել է 10 մեքենա



Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ ներկայացուցիչը զեկուցել է, որ դեկտեմբերի 15-ի՝ ժամը 14-ի սահմաններում, ԱբովյանԿորյուն փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել: Աավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է վարելու ընթացքում, ինչի հետևանքով վնասվել է 10 մեքենա: Ուղևորներ ու հետիոտներ չեն տուժել:

Ավինյանը հետաքրքրվեց՝ աշխատանքի անցնելուց առաջ վարորդների արյան ճնշումը չի՞ ստուգվում, պաշտոնյան արձագանքեց՝ ստուգվում է. «Տվյալ վարորդի դեպքում ամեն ինչ նորմալ է եղել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ