24 12 2023

Ավտոբուսի վարորդներն ուղևորներին իջեցրել են ասելով, թե «ճանապարհը սառած է, անվադողերը ռեզինից չեն»

Ավտոբուսի վարորդներն ուղևորներին իջեցրել են ասելով, թե «ճանապարհը սառած է, անվադողերը ռեզինից չեն»

Երեկ երեկոյան Երևանում տեղացած ձյունից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու առաջ չեն շարժվել։ Ֆեյսբուքյան օգտատեր Նառա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են մարդիկ իջնում ավտոբուսներից ու փորձում ինչ -որ կերպ հասնել տուն։

«6-րդ Մասիվում ավտոբուսները կանգնել են, կանգառում իջեցնում են ուղևորներին, ասում են՝ ճանապարհը սառած է, չեն քշում, անվադողերը ռեզինից չի։ Բայց կարևորը՝ 100 դրամ ուղեվարձը վարորդները վերցրել են։

Ժողովուրդն իջել է, չգիտի՝ ինչպես գնալ։ Կեսը ոտքով են գնում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, որ պատրաստ են ձմեռվան»,- ասում է նա։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ