15 06 2023

Կառավարությունը դպրոց է փակում․ ուսուցիչները նախարարության դիմաց են․ ՈւՂԻՂ



Արմավիրի հ.4 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվն օրեր առաջ անակնկալի է եկել, երբ պատահաբար տեղեկացել է, որ իրենց դպրոցը մեկ այլ ավագ դպրոցին միավորելու որոշում է կայացվել․ բանն այն է, որ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին առանց ծանուցելու և տեղեկացնելու դպրոցի միավորման հարցը, կառավարության որոշման նախագծի տեսքով,  Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դրվել է քննարկման։

Նախօրեին դպրոցի տնօրեն Անի Քալաշյանը Yerevan.Today-ի հետ զրույցում խոսել էր այն մասին, որ դպրոց ունի վերանորոգման կարիք, բայց դրա փոխարեն որոշել են փակել։

Իսկ այսօր՝ հունիսի 15-ին, ուսուցչական անձնակազմը եկել է ԿԳՄՍ նախարարության դիմաց ակցիայի։

Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ