Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, լարված իրավիճակ է։ Ոստիկանությունը արգելափակել է Դեմիրճյան փողոցը, Բագրատ Սրբազանին և երթի մասնակից հազարավոր քաղաքացիներին թույլ չեն տալիս շարունակել խաղաղ երթը։
«Եթե ուզում եք վախեցնել, պարոն գեներալ, սխալվում եք։ Ասում եմ ձեզ՝ որ դուք, ոչ էլ որևէ մեկը ինձ չի կարող վախեցնել»,- ասաց Բագրատ Սրբազանը;
«Մենք էլ ձեզանից չենք վախնում, իմացեք»,- ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
«Մի գոռգռացեք»,- դիմելով նրան՝ ասաց Սրբազանը։
«Դու մի գոռգռա»,- ասաց Ա.Հովհաննիսյանը։
«Մեր երթն այս պահին ապօրինի կասցեված է, ոստիկանապետն էլ փորձում է բորբոքել, հետո էլ ասել՝ մի հրահրեք։
Կարմիր բերետավորներին ասեք՝ հեռու գնան, կանգնած ծխում են այնտեղ, թող հեռու գնան։ Դա պարզապես հրահրման ակտ է ձեր կողմից։ Եթե դրանով ահ ու սարսափ են տարածում, մեր տղաները չեն վախենում, իհարկե։ Ասեք թող այն կողմ գնան»,- ասաց Բագրատ Սրբազանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը