Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կապված այսօր Սարդարապատում տեղի ունեցած միջադեպին, ասելով․
«Քիչ առաջ իմացանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սարդարապատ մուտքի ժամանակ ոստիկաններուն կողմէ եղած խոչընդոտին մասին։ Խստօրէն կը դատապարտենք այս մեծապէս ամօթալի երեւոյթը, որ խոտոր կը համեմատի մեր ազգի վարքագիծին եւ բարոյական ու հոգեւոր արժէքներուն։
Ո՞ւր կ՚երթայ Հայաստանը՝ մեր սիրելի Հայրենիքը, որուն անկախութեան ու յաւերժութեան ի խնդիր դարեր շարունակ մեր սուրբերը աղօթեցին, մեր նախահայրերը ստեղծագործեցին եւ մեր նահատակները իրենց արիւնը թափեցին։ Ինքնաքանդումի ու ինքնասպանութեան ներկայ ընթացքը պէտք է կա՛նգ առնէ։ Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը