Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը Երևանի Նոր Նորք համայնքից տեսանյութ է հրապարակել, որտեղ համայնքի բնակիչները փորձում են արգելել ապօրինի շինարարությւոնը։ Բնակիչները նշում են, որ շինարարության հարակից բարձրահարկ շենքում բնակարանների պատերը ճաքել են, ինչը Չախոյանը ցուցադրում է։ Նա նշում է, որ դիմել են ապօրինի շինարարությւոնը արգելելու համար, սակայն քաղաքապետարանը կոռուպցիոն գործարքի մեջ է մտել և չի արգելում շինարարությունը։
Բլոգերը նշում է, որ հիմա ավելի մեծ տեմպերով է թալան ու կոռուպցիա տեղի ունենում, քան նախկինում էր։ «Սա թալանչի իշխանություն է, ՔՊ-ն լափամանի կուսակցություն է»,- նշում է նա և հավելում՝ «Ինչքա՞ն փող է վերցրել Ավինյանը ու ինչքա՞ն է տվել Նիկոլ Փաշինյանին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը