13 05 2024

ԵՊՀ պրոռեկտորն ասել է՝ «պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». Բագրատ սրբազան

ԵՊՀ պրոռեկտորն ասել է՝ «պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». Բագրատ սրբազան

 

ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է հրավիել բուհի դեկանների հետ և հանձնարարել նրանց, որ անպայման նշեն բոլոր ուսանողների բացակայությունը։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ ընթանում է  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ամփոփիչ հավաքը, ասաց Բագրատ Սրբազանը։

«Նա ասել է, որ բոլոր ուսունանողներին, որոնք շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել և հավելել՝ պետք է ամեն գնով դադարեցնել դասադուլը։ Ասել է՝ «պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»։ Հիմա ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արեք»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանը նաև տեղեկացրեց, որ վաղը՝ 10:00-ին, այցելելու է ԵՊՀ, հետո՝ Ժուռնալիստների միություն, ապա՝ մետրո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ