09 05 2024

Դուք այլևս Հայաստանի Հանրապետությունում որևէ ձևի իշխանություն չունեք. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին



Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու: Պատրաստ եմ 1 ժամվա ընթացքում հանդիպել և քննարկել բոլոր պայմանները հեռանալու մասին։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը` նշելով, որ առաջին անգամ է տալիս Փաշինյանի անունը:

«Դուք այլևս Հայաստանի Հանրապետությունում որևէ ձևի իշխանություն չունեք: Եվ ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից: Ինչպես ասում են Շամշադինում, ժողովուրդ ջան, «The show must go on»: Երկրորդ, մեր այս հրաշք ժողովուրդը, իմ ժողովուրդը Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի ժողովուրդը, որոնք հայրենիք են ազատագրել, հայրենիք  են պահել, փաստեցին ասելով, որ ոգին հաղթել է դուխին, մենք այսօր փաստում ենք, որ եռագույնը հաղթել է սև ու սպիտակին: Շատ շուտով պիտի հռչակենք, որ հոգևոր Հաաստանը հաղթելու է թազա Հայաստանին և ծնվելու է նոր Հայաստանը` նոր տեսիլքներով, նոր շքերթով, նոր հաղթարշավով»,- հայտարարեց նա։

Հրապարակում հավաքվածները Սրբազանի խոսքից հետո վանկարակեցին «Նիկոլ դավաճան», «Հեռացիր», «Հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ