31 05 2024

Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ. Ամիրբեկով

Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ. Ամիրբեկով

Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի՝ հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ակնկալում ենք, որ Հայաստանը ճշգրիտ տվյալներ կներկայացնի մեր պահանջի համաձայն։ Սա կարող է դիտվել նաև որպես երկու կողմի միջև վստահության հիմնարար միջոց: Ականների վերաբերյալ հայկական կողմի տրամադրած տեղեկատվությունը շատ անորակ է և ցածր մակարդակի»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ