«ՔՊ» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ․ քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։
Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից։
«Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ»,-ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը