31 05 2024

Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի

Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի

Պայքարի մասնակիցները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, վաղը Գյումրի են մեկնելու։

Սրբազանը Սուրբ Աննա եկղեցու բակում հայտնեց՝  18։00-ին հանրահավաք է տեղի ունենալու Գյումրիում։

«Ժամը 11։30-ին Աշտարակի Կամիր խաչի մոտից մեքենաների շարասյունը կմեկնի Գյումրի»,- ասաց Սրբազանը՝ հավելելով, որ իրենց հետ մեկնել ցանկացողները  կարող են կապվել Շարժման հետ ու միանալ։

«Շատ կարևոր է, որ մարզերում ևս մասնակցեն։  Մեր ծրագիրը, օրակարգը քայլ առ քայլ գնում է առաջ՝ հասնելու նպատակին»,- ասաց նա։    

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ