09 05 2024

Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան



Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը այսօր երթի է եկել խորհրդանշական սպիտակ հանդերձանքով: Երթին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմի մասնակիցներ, ովքեր կրում են շապիկներ իրենց զոհված ընկերների նկարներով:

Սրբազանը դիմելով հավաքվածներին, ասաց. «Ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր Եռատոնի կապակցությամբ, որը գողացվել է մեզանից, և այդ պատճառով է, որ մենք գտնվում ենք դրսում: Երկրորդը, մեր տղաների նկարներով շապիկները, որ հագել եք, պետք է շատ պատվով լինեն, իմիջիայլոց չպետք է լինեն, վրայից որևէ այլ գույն չպետք է լինի: Խնդրում եմ՝ պիջակները հանեք: Այդ շապիկը կրելուց մարդը պետք է զգա, որ ինքը չէ, որ ներկա է, այլ մեր հերոս զավակն է ներկա, իրենք են մեզ առաջնորդում»:

Բագրատ Սրբազանը կոչ արեց բոլորին լինել կարգապահ, ինքնագործունեության չդիմել. «Խստորեն հետեւում եք բոլոր թելադրանքներին, որոնք կլինեն ճանապարհին, ովքեր գոռացին, ճչացին, կանչեցին, իմացեք, որ նրանք մեզնից չեն ուղղակի: Մեր երթը շատ լուռ է, շատ հաստատ, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ հայրենիքով և շատ հաղթանակով: Բարի երթ, Աստված օևրհնի բոլորին»:

Սրբազանը ներկաների հետ միասին հնչեցրեց տերունական աղոթքը և դրանով սկսվեց երթը դեպը Երևան:

16:00-ին հանուն հայրենիքի երթը կհասնի Հանրապետության Հրապարակ, որտեղ սպասվում է մեծ հանրահավաք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ