31 05 2024

Բաղրամյան գնալու ժամն էլ կգա, ինչպես անսպասելի հայտնվեցինք Կիրանցում, այդպես էլ այնտեղ կգնանք․ Բագրատ սրբազան

Բաղրամյան գնալու ժամն էլ կգա, ինչպես անսպասելի հայտնվեցինք Կիրանցում, այդպես էլ այնտեղ կգնանք․ Բագրատ սրբազան

Տեղ ունենք գնալու, հարցում ունենք, նաև մեր կարևոր ուղերձը պետք է հղենք, ուղղակի կգնանք որտեղ պետք է։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում աջակիցներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Սայաթ-Նովայով ու Մաշտոցի պողոտայով, մնացածն էլ հընթացս, գնում ենք դեպի Հարավ-արևմտյան թաղամաս»,- ասաց նա։

Սրբազանը աջակիցներին ասաց, որ հստակ չի ասի՝ ուր են գնալու։

Երբ նրան ասացին՝ Բաղրամյան, նա պատասխանեց․ «Բաղրամյան գնալու ժամն էլ կգա, ինչպես անսպասելի հայտնվեցինք Կիրանցում, այդպես էլ այնտեղ կգնանք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ