«Մենք հայրենիքը փրկելու խնդիր ունենք։ Մենք կորցնում ենք հայրենիքը, եթե մենք լռենք։ Այս անտարբերությունը՝ հանցագործ անտարբերություն է։ Դա նույնն է, ինչ որ դեմ դուրս գալ այս պայքարին, որովհետև հայրենիքը մաս-մաս տալով, թշնամուն հանձնելով, բանակը քանդելով, արժեհամակարգը խարխլելով մենք գնում ենք դեպի կործանում»,- այս մասին Բագրատ սրբազանի առաջնորդած երթին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայր Աննա Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ 16:00-ին հանուն հայրենիքի երթը կհասնի Հանրապետության Հրապարակ, որտեղ սպասվում է մեծ հանրահավաք:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը