Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի տարածքներ: Օկուպացված են նաև Տավուշում ՀՀ տարածքներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նաեւ նշել է. «Ադրբեջանական զինված ծառայողները հրաժարվում են դուրս գալ այդ տարածքներից:
Ավելին, Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում:
Ուստի, անվտանգության այսօրվա մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում` բոլոր դետալներով կապի մեջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը