ՊՆ-ից պնդում են, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում գտնվող Կոթի գյուղի մոտից դիրքեր չեն հանձնվել։ Հաղորդագրություն են տարածել, որում նշված է․
«Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը