ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«ՁԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ Է ՀԱՄԱԶՈՐ
Երկրապահից հանեք -պահել- արմատը։ Դուք ԵՐԿԻՐ ՊԱՀԵԼՈՒ հետ կապ չունեք։ Հիմա դուք ուրիշ բան եք պահում, որը ո՜չ ԵՐԿՐԻ, ո՜չ արժանապատվության, ո՜չ պետականության, ոչ էլ հայ մարդու հետ կապ ունի։
Երկրապահը մեզ հող ու հայրենիք վերադարձնողն էր, հողի ու ինքնության համար նահատակվողը, թշնամու առաջ չծնկողը, մեզ հաղթանակ ու արժանապատվություն պարգևողը։
Ձեզանից սահման կամ մարտական դիրք պահել չեմ ակնկալում։ Շատերդ այդ տարիքում չեք․․․
Բայց ձեր լռությունը ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅԱն է համազոր, դահճի կուրության․․․
Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, Հողն ու անարգվող Հայոց Դրոշը, որի փեշերը համբուրել եք կամ երազել հանգչել նրա տակ։
Ձեր լռությունը ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ է համազոր, երբ ամեն օր պղծական վարքով անարգվում է ձեր առաջնորդի ու Սպարապետի՝ Վազգենի հիշատակն ու ուխտը, ձեր եղբայրերի արյամբ թանձրացած հողն են ուրանում։
Ձեր լռությունը ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ է համազոր, որովհետև դուք լռում եք երեսուն արծաթի լռությամբ՝ դառնալով կույր վկան ցավից ոռնացող, որբացող ու բզկտվող ՄԵՐ ԵՐԿԻՐԻ։
Քանդեք ձեզ կաշկանդող կապանքները, թուլությունն ու նվաստացումը, կոտրեք ձեր լռությունը, արթնացրեք ձեր խիղճն ու արժանապատվությունը․․․
Ձեր լռությունը չի ՆԵՐՎԵԼՈՒ․․․»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը