Փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով երեկ Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների՝ իբրև զղջման մասին ՔԿ տարածած տեսանյութին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Լսեցի քննչական կոմիտեի կողմից տարածված Կիրանցիներին միացած մեր զինվորականների մեղայական խոսքը:
Ամենևին չզարմացա ու ոչ էլ մեղադրում եմ նրանց:
Այդպիսի տեսարաններ մենք էլի ենք տեսել։ Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին»,- գրել է Բաբայանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը