25 04 2024

Ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

Ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

Քիչ առաջ ուղիղ եթերում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ականի վրա զինծառայող է պայթել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։

Տեղեկության իսկությունը «Հրապարակ»-ը փորձել է ճշտել Պաշտպանության նախարարությունից, որտեղից  հայտնել են․ «Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։

Այդ մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ