YerevanToday-ի հետ զրույցում ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ գտնվում է Տավուշում, հայտնեց, որ այս պահին Կիրանց գյուղի դպրոցի շրջակայքում չափագրումներ են իրականացվում՝ հետագայում ճանապարհ կառուցելու նպատակով։
«Ժողովուրդը դուրս է եկել պայքարելու»,- նշեց Դանիելյանը։
Պատգամավորը նաև խոսեց նախօրեին Նիկոլ Փաշինյանի Ոսկեպար այցի մասին․ «Ուրիշ բան ասել են, ուրիշ բան անում են։ Ասել է ձեր ուզածով կլինի՝ այս մասը արել ենք, հաջորդիվ ուրիշ մասով ձեզ համար բարենպաստ պայմաններ կստեղծենք, բայց վերջնարդյունքում խաբել է մարդկանց»։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 19-ին, Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս–Նոյեմբերյան հատվածը։ Նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնել նույն օրը սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը և վարչապետի աշխատակազմի հայտարարությանը, որով Տավուշից միակողմանի զիջումներ են արվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը